ԿԱՌՈՒՑՎԱԾ ՏՈՒՆ ԵՎ ՆՈՐ ԿՅԱՆՔԻ ՄԵԿՆԱՐԿ՝ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ
Բետոնածածկ հատակ, առանց կոմունալ հարմարությունների կիսակառույց շինություն և խոնավ, փոքրիկ սենյակում մանկահասակ երկու երեխա մեծացնելու դժվարին կյանք: Սյունեցի Հարությունյանների ընտանիքը 25 տարի ապրել է նման պայմաններում: Երիտասարդ ամուսինները, տարիներ շարունակ ձգտել են տարբեր լուծումներով հեշտացնել իրենց կյանքը: Արցախյան առաջին պատերազմի պատճառով, 90-ականներին լուրջ խնդիրներ ձեռք բերած տանտերը՝ Արտաշեսը, փորձել է կիսակառույցը քարե լիարժեք տուն դարձնել: Թեև դա նրան չի հաջողվել, սակայն ընտանիքը չի կորցրել հույսը: Սահյանական շնչով լցված հայրենի՝ Լոր գյուղում ամրանալու ձգտումը, չհուսահատվելու լուրջ պատճառ է դարձել: