ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎԵԼ Է ՀՐԱԶԴԱՆԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
«Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակներում, արդիականացվել է Հրազդանի լուսավորության համակարգը: Քաղաքի խնդիրը գործընկեր կառույցների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում է հայտնվել 2019թ.: