Նարեկ ՍԱՄՍՈՆՅԱՆ․ ԱՄՈՒԼՍԱՐՆ ՈՒ «ԻՄ ՔԱՅԼԸ» ԴԱՇԻՆՔԸ, ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ «ԽՈՒՃԱՊԻ» ՄԵՋ Է
Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը առաջին ու շատ վտանգավոր ճաքերն է առաջացնելու իշխանության ճամբարի բոլոր հատվածներում (գործադիր, օրենսդիր, կուսակցական ակտիվ և այլն): Երեկվանից սկսած անկասելի պրոցեսը հուշում է, որ ԱԺ «Իմ քայլը» ֆրակցիայում նվազագույնը պառակտման գործընթաց է սկսելու, իսկ առավելագույնը ֆրակցիան կորցնելու է իշխանության վերահսկողական փաթեթը, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել վարչապետի պաշտոնանկությանը: