Սեփ․Տեղ․

հոդվածներ 1677

Բոլոր հոդվածները

  • 2023-12-16 19:39
    текущие события

    ԼՈՒԿԱՇԵՆԿՈԻ «ՈՒՍԸ»՝ «ՔԱՂԱՔԱԿԻՐԹ» ԱԼԻԵՎԻՆ

    Բելառուսի նախագահ, Հեյդար Ալիևի շքանշանակիր Լուկաշենկոն, հայկական հողերի շուրջ չհաջողված, ամոթալի առևտրային գործարքի առաջարկի մասին սկանդալային ձայնագրության արտահոսքից հետո, շարունակում է տարբեր առիթներով պնդել, որ Սերժ Սարգսյանը լավ կաներ համաձայներ Իլհամ Ալիևի առաջարկած հինգ միլիարդի գործարքին` ազատագրված և Արցախի անվտանգային գոտի դարձած հինգ շրջանները հանձնելու՝ առանց անվտանգության երաշխիքների և բանակցություններում ձեռք բերված հիմնարար սկզբունքների ամրագրման ու ապահովման:

  • 2023-12-16 09:36
    текущие события

    Մամիկոն ԱՍԼԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԹԵ ՀՆԱԶԱՆԴՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

    Երկու տարվա պատանդառություն, բանտ, ասպատակություն, իշխանության զավթում, օրենքի և իրավունքի այլասերված, փնթի կիրառման իմիտացիա, խոշտանգում, պատիժ, պետական ու դատական իշխանության փոխհամաձայնեցված ցինիկ տեռոր։

  • 2023-12-09 10:05
    анализ

    Ի՞ՆՉ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԱՄՆ-Ը ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ԵՎ ՈՒ՞Մ ԴԵՄ Է ԱՅՆ ՈՒՂՂՎԱԾ

    ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐԳԵԼՔԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Սառը պատերազմի ավարտից և ԽՍՀՄ փլուզումից հետո, ձևավորվեց նոր աշխարհակարգ՝ ամերիկյան գերիշխանությամբ: Աշխարհում սեփական դիրքերը ամրապնդելու և նոր ձևավորված երկրներում ազդեցության տարածման նպատակով ԱՄՆ-ը սկսեց ակտիվ աշխատել 15 նորանկախ պետությունների, այդ թվում՝ նաև Ռուսաստանի Դաշնության հետ։

  • 2023-12-07 15:51
    текущие события

    Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՐՑԱԽՅԱՆ ԷՋԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՓԱԿՎԵԼ…

    Արցախ աշխարհը Հայկական լեռնաշխարհի անբաժանելի մասն է, որը հնագիտության տվյալների համաձայն հին քարեդարյան ժամանակաշրջանից ի վեր եղել է մարդու օրրաններից մեկը և այստեղ հայ մարդու կյանքն առանց ընդմիջման շարունակվել է բոլոր ժամանակաշրջաններում: Վաղնջական ժամանակներից սկսած առ այսօր հայակերտ Արցախն օտարների աչքում միշտ փուշ է եղել։ Պատահական չէ, որ այն հարձակման ու ասպատակման է ենթարկվել բոլոր ժամանակների բռնակալների կողմից: Հազարամյակների ընթացքում երախտապարտ սերունդները փայփայել ու պահպանել են պապերի ամեն մի տքնանք՝ մեր օրերին հասցնելով բազմադարյա հուշերն ու պատմությունը։