Չինաստանի և Ռուսաստանի միջև 2022թ. փետրվարի 4-ին ստորագրաված համատեղ հայտարարությունը և փետրվարի 24-ին, Ուկրաինայում սկսված ռազմական հատուկ օպերացիան միմյանց փոխլրացնող աշխարհաքաղաքական գործոններ են: Կարելի է ասել, որ դրանով սկիզբ է դրվել 1991թ.-ից կառուցվող և գործող աշխարհակարգի փոփոխությանը: Ռուս-չինական համատեղ հայտարարությունը՝ միջազգային փորձագիտական շրջանակներում, հիմնականում մեկնաբանվեց որպես “նոր ժամանակաշրջանի, ուժերի նոր դասավորվածության, նոր աշխարհակարգի” սկիզբ: Իսկ ուկրաինական պատերազմն ըստ էության, նաև այն մասին է, թե ինչպես է Ռուսաստանի շուրջ ՆԱՏՕ-ի կառուցած հակառուսական օղակն աստիճանաբար վերածվում չեզոք գոտու: Դա անշուշտ պատճառ կհանդիսանա հյուսիսատլանտյան դաշինքի գլոբալ դերակատարման, ինչպես նաև եվրոպական անվտանգության համակարգի վերանայման համար: