Սեփ․Տեղ․

հոդվածներ 1654

Բոլոր հոդվածները

  • 2021-04-16 12:58
    текущие события

    Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ԱԶԴՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ՎՐԱ

    Հայաստանի հանրային դիսկուրսը մեծապես ախտահարված է հանցավոր միամտության և կարճատես ռոմանտիզմի վիրուսով, ուստի կարևոր եմ համարում իրական քաղաքականության՝ real politic-ի ցավալի մի դրույթ առավել մանրամասն քննարկել ձեզ հետ:

  • 2021-04-16 10:36
    текущие события

    ԱՄՆ ԲԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

    ԱՄՆ նախագահի պաշտոնում դեմոկրատ Ջո Բայդենի ընտրվելուց հետո այդ երկրում ձեռնամուխ են եղել հետսովետական երկրներում ռազմա-կենսաբանական գործունեության ընդարձակմանը: Չնայած համավարակի տարածման պայմաններում ամերիկյան բիոլաբորատորիաների հետ կապված տեղի բնակչության դժգոհության աճին, Ուկրաինայի, Վրաստանի, Ղազախստանի, Մոլդովայի և Հայաստանի կառավարությունները երկարաձգում են Համատեղ բիոլոգիական գործունեության ծրագրի (Cooperative Biological Engagement Program, CBEP) շրջանակներում ԱՄՆ պաշտպանության նախարարության ռիսկերի նվազեցման գործակալության (Defense Threat Reduction Agency, DTRA) հետ կնքված համաձայնագիրը: Նկատենք՝ 2019 թվականին ծրագիրն անվանափոխվել էր կոչվելով՝ Բիոլոգիական ռիսկերի նվազեցման ծրագիր (Biological Threat Reduction Program, BTRP): Միաժամանակ, հարկ է նկատել, որ դեռևս անպատասխան են մնում ԱՄՆ սահմաններից դուրս Պենտագոնի (ԱՄՆ պաշտպանության նախարարություն) կողմից հիմնված այդ լաբորատորիաների գործունեության օրինականության ու թափանցիկության մասին հարցերը: