Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ «САМОСУД» ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ․ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՍՏԱՆԱ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հայաստան պետությունը 26 տարի կառուցվել ու կայացել է: Կառուցվել է այնքա՛ն ինստիտուցիոնալ ու հիմնավոր, որ պետությանը դավաճանած իշխանություններին դեռևս պաշտպանում են դիպուկահարներն ու ոստիկանական հատուկ ուժերը: Եթե կարծում եք, թե այդ դիպուկահարներն ու ոստիկանները իրենց «պաշտպանյալին» չեն կասկածում դավաճանության մեջ, ապա սխալվում եք: Վստահ եմ, որ նրանց անձնական տեսակետները շատ չեն տարբերվում հասարակության մեծամասնության տեսակետներից: Չեմ կարծում, որ ՀՀ ուժային կառույցներում կա թեկուզ մեկ ծառայող, որը պատրաստ է կրակել դավաճանությունը չհանդուրժող խաղաղ ժողովրդի վրա: