Սեփ․Տեղ․

հոդվածներ 1654

Բոլոր հոդվածները

  • 2020-11-21 20:18
    фон

    ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳՅՈՒՂԵՐԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ

    Թեև ընթացիկ տարում բավականին լուրջ մարտահրավերներ են եղել, սակայն Հայաստանի մարզերում ենթակառուցվածքների զարգացման ծրագիր իրականացնող կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), հետևողականորեն շարունակել են ենթակառուցվածքների զարգացման աշխատանքները: Գործընկերներն ստիպված են եղել փոխել աշխատանքի մեթոդներն ու կայացնել իրավիճակից բխող որոշումներ՝ հուլիսյան դեպքերի, համավարակի, ապա նաև սեպտեմբերին սկսված պատերազմի պատճառով: Աջակցության թիրախն ու նպատակը, սակայն, պահպանվել են: Ավելին, ծրագրում ներառվել են սահմանապահ այնպիսի գյուղեր, որոնք բավականին մեծ վնաս են կրել հուլիսյան պատերազմի հետևանքով:

  • 2020-11-20 18:04
    фон

    «DATA 4000». ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՊԼԱՆ՝ ՀԱՏՈՒԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԵՐԻ ՀԱՄԱՐ

    Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր «Data 4000» ինտերնետային սակագնային պլանը՝ նախատեսված հատուկ մարզերի բաժանորդների համար: Բաժանորդագրվելով «Data 4000» ինտերնետային սակագնային պլանին՝ բաժանորդը ֆիքսված 4000 դրամ ամսավճարի դիմաց ստանում է 50 ԳԲ գերարագ ինտերնետ-փաթեթ: Նախքան ակտիվացված փաթեթի վավերականության ժամկետի ավարտը ինտերնետը սպառելու դեպքում ակտիվանում է հավելյալ 10 ԳԲ փաթեթ՝ 1000 դրամի դիմաց:

  • 2020-11-19 00:39
    мнение

    ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ԱՊՐԵԼ

    Իրավիճակի դասերը, ռիսկերը, անելիքը Սեպտեմբերի 24-ին հրապարակված իմ վերջին հոդվածում այսպիսի տողեր էի գրել․ «Լինեմ անկեղծ. երբեմն գրելիս մտածում եմ՝ ինչո՞ւ եմ սա անում, ու՞մ է սա պետք։ Մեր քաղաքացիներից շատերն այսօր կանգնած են օրվա հացի խնդրի առաջ, կյանքի ու մահվան խնդիր են լուծում, չեն կարողանում հասնել իրենց երազանքներին ու նպատակներին։ Դժվար է լրջորեն մտածել հեռանկարային խնդիրների մասին, երբ իրական են պատերազմի վտանգը և հարևանների հետ ոչ կառուցողական հարաբերությունները»։ Հոդվածն ավարտել էի մեր ազգի բոլոր առողջամիտ և բանական ուժերին ուղղված կոչով՝ վերջապես բացել դուռը դեպի 21-րդ դար։

  • 2020-11-18 14:37
    мнение

    Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՄԻԱՅՆ ՍՈՒՊԵՐՊՐՈՖԵՍԻՈՆԱԼՆԵՐՆ ԵՆ Ի ՎԻՃԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

    Նոյեմբերի 10-ի խայտառակությունից հետո դժվար է գտնել կամք՝ խոսելու համար, բայց ավելի դժվար է լռելը, քանի դեռ ունես անսասան որոշում շարունակել ապրել Հայաստանում։