Մարդիկ հոգեպես ճնշված են. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում
Կիրանց գյուղում մարդիկ հոգեպես ճնշված են, լարված, անորոշության մեջ․ ոչ մի բան չենք հասկանում՝ ի՞նչ անել, ո՞նց անել: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Կիրանցի բնակիչներից մեկը՝ հավելելով, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները դեռ չեն վերսկսվել: «Երեխաներն արդեն դպրոց են գնում, բա ի՞նչ անենք, առանց կրթության ո՞նց թողնենք»,-ասաց գյուղի բնակիչը: