ԻՆՉՈ՞Ւ ՀՀ-Ն ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՉՄԻԱՑԱՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԻՆ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ 2 ՊԱՏՃԱՌ Է ՆՇՈՒՄ
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ընդունված հայտարարություններին չմիանալով` Հայաստանը ձեռք է բերում անվստահելի, անպատասխանատու գործընկերոջ համբավ, որը վերջին պահին կարող է որոշում փոխել ու հրաժարվել ինչ–որ փաստաթուղթ ստորագրելուց։ Sputnik Արմենիային այս մասին ասաց ԵՊՀ Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգոր Բալասանյանը։