Արցախցիների հանդեպ թշնամանք սերմանելու համար ՀՀ ՔԿ-ն գործ է հարուցել իշխանամետ բլոգերի դեմ
Իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանի՝ արցախաահայության հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների և հրապարակումների կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են գերատեսչությունից։