2 օր առաջ պաշտոնին վերականգնված Իգոր Սարգսյանն ազատվել է ԲԸՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 13-ի որոշմամբ՝ Իգոր Սարգսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 13-ի որոշմամբ՝ Իգոր Սարգսյանն ազատվել է բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից։
Ադրբեջանական իշխանությունները ձերբակալել են քաղաքական վերլուծաբան Բահրուզ Սամեդովին դավաճանության կեղծ մեղադրանքներով՝ իրենց քննադատողների նկատմամբ իշխանությունների ուժեղացված ճնշումներիընթացքում, հայտնում է Human Rights Watch-ը:
Վճռաբեկ դատարանը բեկանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործը կարճելու վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի 2021 թվականի որոշումը։ Գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։
ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ավարտվեց, քննիչի միջնորդությունը բավարարվել է մասնակի․ դատարանը Գերասիմ Վարդանյանի կալանքը երկարացրել է ևս մեկ ամսով։ Այդ մասին հայտնել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Փաստաբանը նշել է՝ կալանքը երկարացնելու հիմնավոր փաստարկ չկար։
ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Ադրբեջանի վերաբերյալ հրապարակային հայտարարությունը, որն ընդունվել է Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԵԿ) 2024 թվականի հուլիսին կայացած լիագումար նիստում։ Այս մասին ասվում է ԵԽ-ում ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ․
Զանգեզուրի միջանցքի հարցում Իրանն ամուր կանգնած է իր դիրքում և մտադիր չէ զիջել. Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սոցցանցերում հրապարակած հայտարարության մեջ։ Նշվում է նաև.
Ռուսաստանը և բոլոր երկրները պետք է իմանան, որ ազգային անվտանգության ու շահերի շուրջ, որոնք Իրանի կարմիր գծերն են, հնարավոր չէ բանակցել։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանում հայերի ներկայացուցիչ Գեղարդ Մանսուրյանը:
«Վերջին շրջանում ամեն օր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Նախիջևանի ուղղությամբ հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի վրա։
Հայ գերիների ազատ արձակման գործընթացի շուրջ համաշխարհային հայ համայնքի ջանքերի միավորումը չափազանց կարևոր է։ Այս մասին Երևանում ասուլիսի ժամանակ հայտարարեց Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն` անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ դեր կարող է այս գործընթացում խաղալ հայկական սփյուռքը։
Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կարող է կազմել 14-16 մլրդ դոլար, ինչը վեց անգամ շատ է 2020 թվականի ցուցանիշից (2,3 մլրդ դոլար)։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասնակցությամբ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հետ հանդիպման ժամանակ։