ԻՆՉՈ՞Վ Է ՀԱՅՏՆԻ ՀՌՈՄԻ ՊԱՊԸ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը (նախքան ընտրվելը՝ Խորխե Մարիո Բերգոլիո), որը մահացել է այսօր, ծնվել է 1936թ. դեկտեմբերի 17-ին Բուենոս Այրեսում, Իտալիայից ներգաղթյալների ընտանիքում։ Ավարտելով միջնակարգ դպրոցը որպես քիմիական տեխնիկ՝ Բերգոլիոն որոշել է դառնալ ճիզվիտ քահանա (հին եկեղեցական միաբանություն, որը զբաղվում էր միսիոներական և քրիստոնեական կրթական գործունեությամբ) և ընդունվել է նովիցիատ 1958թ. 22 տարեկան հասակում: