Սպիտակ տունը նշել է COVID-ի ծագման «իրական պատճառը»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնել է՝ COVID-19 համաճարակի աղբյուրը չինական Ուհան լաբորատորիայից արտահոսքն է: Այս մասին գրում է Սպիտակ տան կայքէջը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտնել է՝ COVID-19 համաճարակի աղբյուրը չինական Ուհան լաբորատորիայից արտահոսքն է: Այս մասին գրում է Սպիտակ տան կայքէջը։
Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելով հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունն ավելի կամրապնդվի։ Գյումրու նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո այս հայտարարությունն արեց Գյումրիում ՌԴ հյուպատոս Իգոր Տիտովը` շնորհավորելով Ղուկասյանին։
Հայ ժողովրդի ներդրումը Մեծ հաղթանակի գործում անվիճելի է, և պատմությունը վերաշարադրելու փորձերը հեռանկար չունեն։ Այս հայտարարությունն արեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովը Հայաստանի հանրապետական կուսակցության կազմակերպած «Հայ ժողովրդի ներդրումը ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում» քննարկման ժամանակ:
Փարաքար խոշորացված համայնքի նորընտիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ պաշտոնապես ստանձնեց համայնքի ղեկավարի պաշտոնը:
Միութենական միությունների մեջ ընդգրկվելը չի նշանակում ՀՀ-ի անկախությունը ոտնահարել: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, երդմնակալության արարողությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխանությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով նոր քննություն կիրականացնի։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Սերժ Սարգսյանի և մյուսների արդարացման վերաբերյալ դատական ակտն ու գործն ուղարկել նոր քննության:
Վարդան Ղուկասյանն այսօր՝ ապրիլի 19-ին, երդմամբ պաշտոնապես ստանձնեց Գյումրիի քաղաքապետի պաշտոնը:
Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկի համաձայն` փոխվարչապետ է նշանակվել Վարազդատ Մինոսյանը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ժամանել է Հռոմ՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլի համար, հայտնել է Irna-ն։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հեղափոխության առաջին տարում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ»։ Սակայն իր իշխանության անցած 7 տարիներին, թվերի ու գործնական քաղաքականության վերլուծությամբ առավել մեծ տուգանքների է դատապարտել քաղաքացիներին: