ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀՍՏԱԿ ՀԱՍԿԱՆԱ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐԵՆ ԴՈՒՐՍ Է ԴՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
Հարցազրույց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ:
Հարցազրույց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հետ:
Թեև վերջին շրջանում անհեռանկար եմ համարել այս իշխանության որևէ ներկայացուցչի հետ որևէ հարցի բովանդակային քննարկումը, այսօր, սակայն, ուզում եմ դիմել ուժային կառույցների կին ղեկավարներին՝ ՆԳՆ, Արդարադատության նախարարության և դատախազության։ Ձեր աչքի առաջ տեղի է ունենում անթույլատրելի, այլանդակ պրոցես, որին դուք պարզապես չեք կարող անտարբեր լինել։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների խորհրդակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 10-ին Ստամբուլում՝ ՌԴ գլխավոր հյուպատոսությունում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունում։
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել ականի պայթյունից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկայի գործարկումը ամբողջական ձևաչափով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից։ «Իզվեստիա» թերթին այս մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
ԱՄՆ օկրուգային դատավոր Թրևոր Մաքֆադենը հրամայել է Թրամփի վարչակազմին դատավարության ընթացքում վերականգնել Associated Press-ի լրագրողների մուտքը Սպիտակ տուն, որոնց արգելել են մուտք գործել մամուլի ծառայություն, քանի որ նրանք հրաժարվել են Մեքսիկական ծոցն անվանել Ամերիկյան ծոց դրա վերանվանումից հետո:
Գյումրու ավագանու ընտրություններից հետ ՔՊ-ն «Մեր քաղաքը» դաշինքի առաջին համար Մարտուն Գրիգորյանին առաջարկել է իրենց հետ կոալիցիա կազմել և դառնալ Գյումրու քաղաքապետ, գրել է «Հրապարակ»-ը։
Հայաստանը պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել Ադրբեջանին փոխանցված ականապատ դաշտերի տեղամատյանների ճշգրտությունը։ X-ի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ արձագանքելով ադրբեջանական կողմի պահանջներին, այն է՝ տրամադրել ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզներ։
ԱՄՆ Կոնգրեսի 25 անդամներերից բաղկացած հայկական հարցերով հանձնախումբը երկկուսակցական ազդեցիկ նամակ է ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցին՝ պահանջելով նպաստել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը և Հարավային Կովկասում ամերիկյան ներգրավվածության ընդլայնման շրջանակում ամրապնդել ԱՄՆ քաղաքականությունը՝ պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։