Դավթյան․ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման համար առնվազն 4-5 տարի է պետք
Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացումը գործնականում իրական կլինի առնվազն 4-5 տարուց հետո։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը: