ԱՆՍՊԱՍԵԼԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. ՇԻՐԱԿՈՒՄ ՈՒՐԱՐՏԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄՈՆՈՒՄԵՆՏԱԼ ՏԱՃԱՐ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Շիրակի մարզում շաբաթներ առաջ մեկնարկած պեղումները հետաքրքիր շերտեր բացահայտեցին՝ նորահայտ հուշարձանի տեսքով։ Ուշ ուրարտական ժամանակաշրջանում կառուցված «սուսի» տեսակի (ուղղանկյուն հատակագծով փոքր տաճար Վանի թագավորությունում) տաճարն արդեն միջնադարում վերաօգտագործվել է որպես աղոթատեղի։ Ջրաձորի ամրոցակիր բլրի գագաթին՝ ավելի քան 1800 մետր բարձրության վրա, հողի հաստ շերտի տակ հնագետները մոնումենտալ, քառանկյուն, տուֆաշեն շինություն են հայտնաբերել։ Հնագիտական նախնական վարկածով` ուրարտական ժամանակների տաճար է։