Թուրքական քարոզչությունը հայկական փողերով է սնվում
Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը 7,5 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսել իմ ու ձեր հարկերից, որպեսզի Հայաստան բերի 10 թուրք լրագրողի։
Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը 7,5 միլիոն ԱՄՆ դոլար է ծախսել իմ ու ձեր հարկերից, որպեսզի Հայաստան բերի 10 թուրք լրագրողի։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը «Մոսկվայի Միտրոպոլիտ Սուրբ Ալեքսի» առաջին կարգի շքանշան է ստացել, որը շնորհել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ն։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Գազայի հատվածին մարտի 18-ի գիշերը Իսրայելի օդուժի հասցրած հարվածների հետևանքով ավելի քան 170 երեխա է զոհվել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչությունը։
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նամակը Սումգայիթի հայության ջարդերի վերաբերյալ ՄԱԿ-ի կողմից հրապարակվել է որպես պաշտոնական փաստաթուղթ։
2025 թ. հունվարի 1–ից ԱԱՀ դաշտ տեղափոխված փաստաբաններն անվճար ծառայություններ մատուցելու 5 տոկոսանոց քվոտա կստանան։ Այդ մասին ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։
Ես կարծում եմ՝ ԱԺ-ն համաձայնություն կտա ինձ անձեռնմխելիությունից զրկելուն, որովհետև ՔՊ խմբակցության պատգամավորների ցանկում ընդամենը մի քանի հոգի են, որ իրավաբաններ են և կարող են այս կամ այս կամ այն կերպ ադեկվատ կամ ճշգրիտ գնահատել իրողությունները, իսկ մյուսները այդքան իրավաբանական գիտելիքներ չունեն, և հետևաբար պետք է հնարավորություն տան դատախազությանը և իրավապահ մյուս մարմիններին սկսելու գործընթաց, պարզելու, թե ինչ է տեղի ունեցել: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը:
ԱՄՆ դաշնային դատավոր Թեոդոր Չուանգն արգելել է նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդական Իլոն Մասկին և Կառավարության արդյունավետության վարչությանը (DOGE) քայլեր ձեռնարկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) փակման ուղղությամբ՝ նշելով, որ օտարերկրյա օգնության գործակալությունը փակելու նրանց ջանքերը խախտում են ԱՄՆ Սահմանադրությունը:
Ամբողջ Ստամբուլում շարունակվում են քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի համախոհների ձերբակալությունները, որոնց կալանավորումը տեղի է ունեցել այսօր՝ մի քանի քրեական գործերով լայնածավալ գործողության շրջանակում։
Հայաստանի Հանրապետության Կառավարությունն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ իրադրությունն էսկալացնելու խնդիր և նպատակ չունի և շարունակում է գործել խաղաղության օրակարգի սկզբունքներով։ Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի հայտարարության մեջ՝ ի պատասխան «Արմենպրես»–ի հարցին այն մասին, թե ինչ հիմքեր կան Երևանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին Ադրբեջանի ՊՆ–ի մեղադրանքների համար։
Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, և սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ։ «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ պատասխանելով լրատվամիջոցի հարցին, որը վերաբերում է Ադրբեջանի մեղադրանքներին՝ «Հայաստանի միլիտարիզացիայի» և «ուժային սցենարի պատրաստվելու» մասին։