Արցախիցները հանդիպեցին Սամվել Շահրամանյանի հետ
Մի խումբ արցախցիներ հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի և պետնախարարի հետ՝ քննարկելու «թալանի» հարցը։
Մի խումբ արցախցիներ հանդիպել են Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի և պետնախարարի հետ՝ քննարկելու «թալանի» հարցը։
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ապիրլի 23-ին՝ ժամը 15։00–ին Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Էդիտա Գզոյանը։
Հակակոռուպցիոն դատարանում ընթանում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով լսումները։ Նախագահում է դատավոր Սարգիս Պետրոսյանը։
«Բաքվում Հայաստանի դեմ ցեղասպանություն «կարելու» շրջանակներում Ադրբեջանում «դատավարությունը» մեկ Խոջալուի դեպքերին է առնչվում, մեկ Գյանջայի օդանավակայանին, ձեռքի հետ էլ 1988 թվականից մեկնարկած արցախյան շարժման ակտիվ դեմքերին են անդրադառնում»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը (նախքան ընտրվելը՝ Խորխե Մարիո Բերգոլիո), որը մահացել է այսօր, ծնվել է 1936թ. դեկտեմբերի 17-ին Բուենոս Այրեսում, Իտալիայից ներգաղթյալների ընտանիքում։ Ավարտելով միջնակարգ դպրոցը որպես քիմիական տեխնիկ՝ Բերգոլիոն որոշել է դառնալ ճիզվիտ քահանա (հին եկեղեցական միաբանություն, որը զբաղվում էր միսիոներական և քրիստոնեական կրթական գործունեությամբ) և ընդունվել է նովիցիատ 1958թ. 22 տարեկան հասակում:
Փաստաբան Ռաֆայել Լեմկինի և փոխծովակալ Լուի Դարտիժ դյու Ֆուրնեի անունները կհայտնվեն Հայոց ցեղասպանության հուշահամալիրի վրա՝ ի հիշատակ Օսմանյան կայսրությունում կոտորվածների պաշտպանության գործում նրանց ունեցած ավանդի։
Դժվար է ամեն անգամ լսել մարդկանց ելույթներ այն ամեն ինչի մասին, որոնք այն չեն տեսել, իսկ դու այն ապրել ես: Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, ՀՌՀ-ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ ունեցած իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը (պատկանում է Meta ընկերությանը, որը ծայրահեղական է ճանաչվել ՌԴ–ում) դադարել է արգելափակել այն օգտահաշիվներն ու խմբերը, որոնք հրապարակում են Արցախի և Հայաստանի ազգային հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանի լուսանկարները։ Այս մասին սոցցանցերում հայտնել է ՏՏ փորձագետ Սամվել Հայրապետյանը։
2025թ. ապրիլի 12-ին և 13-ին մեր իրավական թիմը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Սյունիքի մարզի Տեղ և Կապան համայնքներում, մասնավորապես՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Ներքին Հանդ, Ճակատեն գյուղերում և այլ սահմանամերձ բնակավայրերում: Այցը եղել է նպատակային` նախապատրաստել միջազգային կառույցներ, այդ թվում` միջազգային դատական ատյաններ ներկայացնելու ենթակա կոնկրետ դիմումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Այսօր առավոտյան մահացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։ Տեղեկությունը հայտնում է Vatican News-ը։