Խոսնակ․ Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ. ռուսական մամուլի լուրը սուտ է
Այսօր ռուսական մամուլում հերթական ապատեղեկատվությունն է տարածվել, թե ՌԴ-ում ձերբակալվել է խմբավորում, որը «Ալռոսա»-ից ադամանդներ է գողացել և իբր մատակարարել դրանք ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը։ Տեղեկացնում եմ, որ սա հերթական կեղծ լուրն է, իրականության հետ ոչ մի աղերս չունի, ամբողջությամբ հորինվածք է: Սուքիասյանների ընտանիքը ոչ մի առնչություն չունի ադամանդի գործարանի հետ։ Այս մասին հայտարարել է Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։