ԵՐԿՐԻՆ Է ՄՈՏԵՆՈՒՄ 300-800 ՄԵՏՐ ՏՐԱՄԱԳԾՈՎ ԱՍՏԵՐՈԻԴ
Երկրին է մոտենում 300-800 մետր տրամագծով 1994 XD անունն ստացած աստերոիդը, որն իր չափերի պատճառով դասվում է «պոտենցիալ վտանգավոր» աստերոիդների շարքին։ Սակայն անհանգստանալու կարիք չկա․ ինչպես հայտարարել է Մոսկվայի պլանետարիումի մամուլի ծառայությունը, այն ոչ մի վտանգ չի ներկայացնում մեր մոլորակի համար։