ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ ԱՐԱԳՈՐԵՆ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է Դ. ՍԱՐԳՍՅԱՆԻ «ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ՝ ՆՈՐԱՀԱՅՏ ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՌԵՊՈՐՏԱԺԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2023-05-11 16:56

Ինչպես արդեն հայտնել ենք Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը դատի է տվել լրագրող Դավիթ Սարգսյանին, դատարանը հայցի մասին լրագրողին ու ծանուցում չի ուղարկել, սակայն աշխատավարձային հաշվեհամարի և անշարժ գույքի վրա կալանք է դրվել։ «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» խորագրով տեսանյութը Յութուբում հրապարակվել է երկու ամիս առաջ, այս պահին 18 հազար դիտում ունի։ Հղումն ակտիվորեն տարածում են սոցցանցերի օգտատերերը՝ միմյանց խորհուրդ տալով անպայման նայել։