ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ». ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ԱՅՍՈՒՀԵՏ ՆՈՐՄԱԼ ԿՇՓՎԵՆ

2022-10-20 10:26

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Դավիթ Բաբայանի միջև տևական ժամանակ է՝ շփում չկա. նրանք անցած տարվա սեպտեմբերից չեն հանդիպել: ԱՀ ԱԳՆ կայքում անգամ նրանց հեռախոսազրույցի մասին լուր չկա։ Վերջին հանդիպումը, ըստ կայքի, 2021-ի սեպտեմբերի 7-ին է եղել։ Կան տեղեկություններ, որ միջգերատեսչական կապի խզման պատճառը միջանձնային հարաբերություններն են. Դավիթ Բաբայանը՝ իր ընդգծված ռուսամետ հայացքների պատճառով, Միրզոյանի համար պերսոնա նոն գրատա է։