Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՈՒՄ Է, ԵԹԵ ՄՏԱՀՈԳՎԵՔ ԱՐՑԱԽՈՎ, ԿՊԱՏԺԵՆՔ ՁԵԶ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«2020 թվականի նոյեմբերից շատ ենք լսում, որ ասում են, եթե այդքան շատ եք մտահոգված Հայաստանի անվտանգությամբ, սահմանների անառիկությամբ և այլն, գնացեք այդ սահմանները պաշտպանեք։ Իշխանությունն այս քարոզչական թեզն է առաջ տանում, ու շատերը կուլ են տալիս խայծն ու կրկնում են այն»,- «Անվտանգություն. եռամսյա հավաքները որպես քաղաքական մահակ» թեմայով քննարկմանն ասաց տեղեկատվական անվտանգության փոձագետ, «Ռազմինֆո» կայքի համակարգոց Կարեն Վրթանեսյանը։