ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՈՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾԱԴՐԱԾ ԲՈԼՈՐ ՈՍՏԻԿԱՆՆԵՐՆ ԱՆԽՏԻՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

2022-06-30 12:01

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով դիմադրության շարժման հանրահավաքների և երթերի մասնակիցների նկատմամբ բռնություններ գործադրած բոլոր ոստիկաններն անխտիր պարգևատրվել են գումարով, մեդալներով, ոմանց բախտը բերել է՝ պաշտոններն են բարձրացրել։ Մենք գրել էինք, որ ակտիվիստ խեղդող բերետավորը՝ Արթուրը, «Կյաժ» մականունով, պաշտոնի բարձրացում է ստացել։ Ի դեպ, նա այն ոստիկաններից է, որ միջոցառումներին ուղեկցում է Աննա Հակոբյանին ու Նիկոլ Փաշինյանին։