ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԹԻՐԱԽԱՅԻՆ ԵՎՍ ՄԵԿ ԽՈՒՄԲ՝ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ԾՐԱԳՐՈՒՄ

2021-07-03 22:01

Ավելի քան տասը տարի, Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համատեղ ջանքերով, հանրապետության տարբեր մարզերում տան խնդիր է լուծվում: Գործընկերներն աջակցում են այն ընտանիքներին, որոնք սոցիալական խնդիրների պատճառով, չեն կարողանում ավարտին հասցնել իրենց կիսակառույցների շինարարությունը, բնակվում են վագոն-տնակներում կամ առհասարակ՝ ծածկի խնդիր ունեն: