«Ժողովուրդ». ՀԵՐԹԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ ԶԼՄ-ՆԵՐԻ ԴԵՄ․ ՄԻՊ-Ը ՄՏԱՀՈԳԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ Է ՏԵՍՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մայիսի 4-ին մեկնարկող Ազգային ժողովի հերթական նստաշրջանի ընթացքում նախատեսվում է երկրորդ ընթերցմամբ քննարկել «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Չնայած իշխող «Իմ քայլը» խմբակցությունը կարողացավ արագորեն այն անցկացնել առանց խնդիրների, սակայն փոփոխությունները մտահոգություն են առաջացնում: