ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ»․ ՈՎՔԵ՞Ր ԿԼԻՆԵՆ «ԻՄ ՔԱՅԼԻ» ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՅԱԿՈՒՄ

2021-04-06 10:30

«Իմ քայլի» նախընտրական ցուցակն այս անգամ տարբերվելու է նախորդից։ Ի տարբերություն 2018-ի, երբ ցուցակը ձևավորում էր կուսակցության վարչությունը, և վարչության հիերարխիայի ներկայացուցիչներին, այսպես ասած, իրավունք էր տրված մի խումբ «յուրայինների» մտցնել ցուցակ, այս անգամ Փաշինյանը միայնակ է կազմում ցուցակը, և այն արտահայտելու է նրա՝ որևէ կուսակցից գոհ կամ դժգոհ լինելու փաստը։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։