«Ժողովուրդ». ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԴԱՏԱՐԱՆԸ ՍԿՍԵԼՈՒ Է ԳՈՐԾԵԼ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿԻՑ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանը սկսելու է գործել 2021 թվականի երկրորդ կիսամյակից: Սակայն իշխանությունները դեռևս հստակ չգիտեն, թե ինչպես պետք է ապահովեն անցումային փուլը: Ինչպես հայտնի է, դեռևս դատական օրենսգրքի փոփոխություններին զուգահեռ, մոտ 4 ամիս առաջ Քրեական օրենսգրքի հավելվածով սահմանվել է կոռուպցիոն բնույթի այն հանցագործությունների ցանկը, որոնց առնչվող գործերը պետք է քննի մասնագիտացված դատարանը։