ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՆԵՐԻՇԽԱՆԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ. ԿՌԻՎ՝ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ

2024-02-06 13:09

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական երկրի գլուխը համարվող Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն արդեն 5 օր է՝ գտնվում է կոռուպցիոն սկանդալի կիզակետում: Նրա ընտանիքի անդամը՝ եղբոր կինը, կալանավորվել է կոռուպցիոն բացահայտումների գործով, և առ այսօր Ալեն Սիմոնյանը, որ օրերս հանդիպել էր ուսուցիչների հետ ԱԺ-ում, որևէ բացատրություն, պարզաբանում չի տվել ՀՀ քաղաքացիներին, ներողություն չի խնդրել, որ ժողովրդավարական մեր երկրում իր ընտանիքը կոռուպցիայի մեջ է թաթախվել: