ԵՐևԱՆ-ԲԱԹՈՒՄԻ-ԵՐևԱՆ ԵՐԹՈՒՂՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՆԱՑՔԻ ԵՐԹևԵԿԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է
Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի երթուղին, որը խաթարվել էր հուլիսի 2-ն սողանքի հետևանքով, վերականգնվել է։ Չնայած նրան, որ Վրացական երկաթուղու վնասված հատվածով երթևեկությունը վերականգնվել է սահմանափակ ռեժիմով, վրացական կողմը համաձայնեցրել է միջազգային գնացքի երթևեկը Երևանից մինչև Բաթումի։