ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԿՏԻ ԿԵՐՊՈՎ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ «ՀԱՅԱՔՎԵԻ»-ԻՆ, ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2023-06-26 15:19

Հունիսի 20-ին ԿԸՀ-ն գրնցել է «Հայաքվեի» նախաձեռնությունը՝ տալով նրան իրավականորեն պարտադիր բնույթ, սակայն գործող վարչակազմը հերթական անգամ որոշել է ի ցույց դնել իր անօրեն բնույթը՝ փորձելով այժմ էլ խափանել ժողովրդի հիմնարար իրավունքը՝ հանրաքվեի միջոցով իրացնելու իր իշխանությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:  

  • ՇՓՈՒՄՆԵՐ ԱՐԵՎՄՏՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ՎԵԿՏՈ՞Ր, ԹԵ՞ ԿՈՍՄԵՏԻԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

    2023-06-24 10:15

    Վերջին շրջանում արևմտյան բարձրաստիճան զինվորականների հետ Հայաստանի ղեկավարության՝ ավելի ակտիվ դարձած շփումները դիտորդների և փորձագետների շրջանում միանշանակ չեն ընկալվում։ Ոմանք դա համարում են Հայաստանի ռազմաքաղաքական վեկտորի փոփոխման նշան, հատկապես ՀԱՊԿ–ի մյուս գործընկերների հետ Երևանի որոշակի «սառած» հարաբերությունների ֆոնին։ Մյուսներն էլ նման փոփոխությունների համար ո՛չ ռազմատեխնիկական, ո՛չ քաղաքական, ո՛չ էլ լոգիստիկ պայմաններ չեն տեսնում։

  • ՊԱՐԶ ՔԱՅԼԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ

    2023-06-23 13:28

    Արցախի շրջափակման հարցում լացուկոծի փոխարեն պետք է կոնկրետ գործողությունների ծրագիր։ Հայաստանի իշխանությունները ոչ մի իրական քայլ չեն անում, նույնը վերաբերում է Արցախի իշխանություններին։

  • ՋԱՆԱԼՈՎ ՉՇԵՂՎԵԼ ՄԱՆՐ ԳԶՎՌՏՈՑԻ ԵՎ ՈՒՆԱՅՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ

    2023-06-23 12:38

    Հայաստանի Շիրակի մարզի Ախուրյան համայնքում այսօր ընդգրկված են Շիրակի մարզկենտրոնի՝ Գյումրի քաղաքի շրջակա 35 բնակավայրեր: Համայնքի կենտրոնը՝ Ախուրյան գյուղը միանգամայն կարող է հավակնել նաև քաղաքի կարգավիճակի. այստեղ ապրում է գրեթե 10 հազար մարդ։ Հայաստանում կա այդպիսի երկու խոշոր բնակավայր. Ախուրյանն ու Վարդենիկը։ Ժամանակին նույնիսկ ակտիվ արշավ էր ընթանում Ախուրյանին քաղաքի կարգավիճակ շնորհելու ուղղությամբ։

  • ՍԱՐՔԱԾ ԵԼՈՒՅԹ՝ ՍԱՐՔԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ. ԱՇՈՏՅԱՆԸ ՔԿՀ-ԻՑ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻՆ

    2023-06-23 11:23

    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կարծում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստում ինքնախոստովանություն արեց առ այն, որ նա պատերազմ հրահրած աշխարհաքաղաքական խաղեր է տվել ոչ միայն 44-օրյայից առաջ, այլև ընթացքում, ինչն էլ ավելի է ծանրացրել մեր վիճակը։ Այս մասին նա գրել է Նուբարաշեն ՔԿՀ-ից հրապարակած իր հոդվածում։

  • ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ. ՄԱՐԴ, ԹԵ՞ ԲԻԶՆԵՍ ՆԱԽԱԳԻԾ

    2023-06-23 09:28

    Իշխանության անձնավորումը Հայաստանում բացարձակ բնույթ է կրում՝ գրեթե 100 տոկոսով կենտրոնանալով առաջին դեմքի վրա։ Ըստ այդմ, հենց Փաշինյանի վրա է արդարացիորեն դրվում պատասխանատվության առյուծի բաժինը վարվող քաղաքականության և դրա աղետալի արդյունքների, երկրի ծանրագույն վիճակի և պետության ու ժողովրդի գլխավերևում կախված մահացու սպառնալիքների համար։ Բայց Նիկոլը միայնակ երբեք չէր հաղթահարի իր վրա դրված հակահայկական առաքելությունը. նրան, բնականաբար, կատարողներ են պետք, ընդ որում՝ ոչ միայն շարքային, այլև մերձավոր շրջապատի անձինք։

  • Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է ՍԿՍԵԼՈՒ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-06-22 12:34

    Որպես ռազմական փորձագետ, ռացիոնալ դատողությամբ մարդ, որ տեղյակ է նաև աշխարհի հարյուրավոր պատերազմներից, չեմ կարող պատերազմ ուզել։ Նիկոլական թեզ է, թե իր հակառակորդները պատերազմի կուսակցություն են, ռևանշիստներ են, ուզում են պատերազմ հրահրել։ Այդ թեզով Փաշինյանն աշխարհին ուզում է ցույց տալ, որ եթե իրենք հանկարծ գնան, միանգամից պատերազմ կսկսվի։ Թեպետ, պատերազմ, լայնածավալ ռազմական գործողություններ Ադրբեջանն է սկսելու՝ Փաշինյանին օգնելու համար, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։  

  • ԲԱՔՈՒՆ «ՔՑՈՒՄ Է», ԻՍԿ ԵՐԵՎԱՆԸ՝ ԶԻՋՈՒՄՆԵՐԻ ԳՆՈՒՄ

    2023-06-22 09:53

    Մի կարևոր կոնսենսուս կա առ այն, որ ապաշրջափակման գործընթացը սկսվում է Երասխ-Հորադիզ երկաթգծի վերաշահագործումից, ինչը, կարծում եմ, կարևոր է, որովհետև կոնկրետ է և հասկանալի, թե ինչի մասին է խոսակցությունը, խոսակցությունը երկաթգծի մասին է։ Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, հաղորդում է NEWS.am-ը։ «Ես կարծում եմ, որ կա վերջնական ընկալում, որ կարգավորումները պետք է լինեն իրավազորության և ինքնիշխանության ներքո այն երկրների, որոնց տարածքով երկագիծն անցնում է: Դա էլ է շատ կարևոր և ֆունդամենտալ համաձայնություն: Մնացած հարցերի շուրջ դետալներ չեմ հայտնի, որովհետև դեռևս վերջնական կոնսենսուս չկա»,- ասաց Գրիգորյանը։ Ճշտող հարցին, թե Բաքուն համաձայնե՞լ է իրավազորության հետ կապված այդ մոտեցմանը, փոխվարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, որովհետև մենք բազմիցս հայտարարել ենք, որ այդ հարցը որևէ այլ ձևաչափով չենք քննարկելու: Եվ եթե այնուամենայնիվ կան քննարկումներ, հանդիպումներ, նշանակում է՝ այդ ընկալումը կիսում են առնվազն մեր եռակողմ աշխատանքային խմբի հարթակի բոլոր մասնակիցները»։

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԱՌԱՋԱՑԵԼ Է ՆՈՐ «ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ԲԼՈԿԱԴԱ»

    2023-06-21 17:20

    Արցախ դեղ չի մտնում, սնունդ չի մտնում, մանկական կեր չի մտնում, հիվանդները չեն բուժվում. ձևավորվում է ծայրահեղ հումանիտար աղետ։ 21-րդ դարում առաջացել է նոր «Լենինգրադի բլոկադա», ու մենք ոչինչ չենք անում, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

  • Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՄԱՆ ԵՐԿՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱԳՈՎ ՉԷՐ

    2023-06-21 15:18

    44-օրյա պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ներքուստ զգաց և գիտակցեց զոհերի և կորուստների իր մեղքն ու պատասխանատվությունը, նրա մոտ միանգամից ի հայտ եկավ պատասխանատվությունից խուսափելու, ինքնամաքրման, խղճի հանգստության մարդկային բնազդը։ Որքան ժամանակն անցավ ու հայ ժողովուրդն ավելի շատ սկսեց գիտակցել կորուստների չափը, խորությունն ու հետևանքները, այնքան կատարելագործվեցին և նոր դրսևորումներ ստացան Փաշինյանի արդարացման և ինքնամաքրման ջանքերը։ Այս մասին գրում է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը: