Այժմ մեր ժողովուրդն ապրում է իր պատմության ամենաողբերգական էջերից մեկում։ Չգիտեմ, թե ինչն է ավելի ողբերգական՝ այն, որ 120 հազար հայ բլոկադայի մեջ գոյության պայքար է մղում, «գոմ» հիշեցնող «զորանոցներում» հայ զինվորներ են մեռնում, թշնամին մեր պետության սահմաններում առանց որևէ դիմակայության իր համար դիրքեր է կառուցում ու ամրանում, թե՞ այն, որ դեռ հասարակական–քաղաքական դիսկուրսում «նախկին–ներկա» պառակտիչ խոսույթը ներդնող, հետևաբար և «նիկոլիզմն» ապրեցնող անհատները շարունակում են իրենց վարքով նվազեցնել հայկական պետականության էքզիստենցիալ գոյության շանսերը։