ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՎՈՎԱԵՎԻՉԸ ՆՈՐԻՑ ԿԱՏԱՂԵԼ Է

2022-06-17 18:24

Ապրիլին Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե պետք է իջեցնել Արցախի կարգավիճակի վերաբերյալ պահանջների նշաձողը։ Իբր՝ դրան են մեզ դրդում միջազգային ասպարեզում մեր գործընկերները։

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ԱԼԻԵՎԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ «ԴԻՄԱԴՐՈՒԹՅԱՆ» ԱՐԱՆՔՈՒՄ

    2022-06-17 16:50

    Արդեն ասել ենք, որ Ֆրանսիայի հրապարակում վրանները հավաքելու ընդդիմության որոշումը յուրօրինակ եզրակացությունների հանգեցրեց իշխանություններին։ Փաշինյանը որոշեց, թե ընդդիմությունը ձախողվել է, կրկին կարելի է ամեն ինչ, և խորհրդարանում հանդես եկավ Ադրբեջանի կազմում Արցախի ընդգրկումը հիմնավորող հայտարարությունների նոր չափաբաժնով։ Իր ստերի մեջ հասավ այն աստիճանի, որ ասաց, թե իրենից առաջ եղած իշխանություններն ընդունել են, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում...

  • ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԳԾԵՐ

    2022-06-17 08:39

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչպիսին են ՀՀ մոտեցումներն ու դիրքորոշումն այն միջանցքի վերաբերյալ, որը, ենթադրաբար, պետք է կապի Ադրբեջանh ու Թուրքիան Հայաստանի տարածքի միջով, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության (2020թ.նոյեմբերի 9-խմբ.), մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին»,- հայտարարել է նա: Փաշինյանը նշել է, որ այդ նույն հայտարարության մեջ կա նաև մեկ այլ դրույթ հաղորդակցության բացման մասին։ «Նկատի ունեմ երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով»,- ընդգծել է նա:

  • «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԵՏ», ԿԱՄ «ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼ» ՏԱՐՈՂՈՒՆԱԿ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ…

    2022-06-16 19:12

    Կապիտուլյանտը ոտք է դրել Տեր-Պետրոսյանի սայթաքուն ուղի… Նախօրեին 2021թ. բյուջեի կատարողականին նվիրված խորհրդարանական նիստի ամբիոնից իր եզրափակիչ ելույթում Փաշինյանը բազմիցս կրկնեց այն արտահայտությունը, թե Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և ՀՅԴ-ն բազմիցս ճանաչել են Արցախն Ադրբեջանի կազմում: Նրա խոսքերով, երկրորդ և երրորդ նախագահները բանակցություններ են վարել կարգավորման շուրջ՝ հիմք ընդունելով Արցախի ճանաչումն Ադրբեջանի կազմում, իսկ ՀՅԴ-ն պաշտոններ է զբաղեցրել երկու նախագահների կառավարություններում, ուստի կիսում է նրանց դիրքորոշումը:

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԵԼՈՒՅԹԴ ԽՈՍՈՒՄ ԷՐ ՔՈ ՏԽՐԱՀՌՉԱԿ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՅՏՆՈՏԻ ՄԱՍԻՆ

    2022-06-16 09:11

    Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանն անդրադարձել է խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։

  • Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԱՅՔԱՐԻ ՈԳԻ ԿԱ

    2022-06-15 14:55

    Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.

  • ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐ. ԹՈՐՈՍՅԱՆՆ ՈՒ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ ՕՐԵՆՔԻՑ ՎԵ՞Ր ԵՆ

    2022-06-15 09:07

    Կորոնավիրուսն ու համավարակը մի տեսակ աննկատ հեռացան անցյալի գիրկը։ Քչերն են արդեն հիշում այն հանցավոր-անլուրջ վերաբերմունքը ողջ աշխարհը ցնցած վարակի հանդեպ, որ ի սկզբանե դրսևորեցին ՀՀ իշխանությունները, և որը հանգեցրեց հազարավոր կյանքերի կորստի։ Երկրի հետ տեղի ունեցած գլոբալ մասշտաբի ողբերգական իրադարձությունների խորապատկերին արդեն մոռացվել է նաև Առողջապահության նախարարության կողմից կովիդի դեմ պայքարի գործընթացի ապաշնորհ, ապիկար կազմակերպումը։ Ինչպեսև այդ նպատակով պետբյուջեից հատկացված հսկայական գումարները։

  • ՊԱՐՈՆԱՅՔ ԻՈԱՆՆԻՍՅԱՆՆԵՐ, ԱԼԵՔՍԱՆՅԱՆՆԵՐ ԵՎ ԱՃԵՄՅԱՆՆԵՐ, ԵԹԵ ԱՍՈՒՄ ԵՔ «Ա», ԱՍԵՔ ՆԱԵՎ «Բ»

    2022-06-14 22:36

    Հունիսի 3-ին Դիմադրության շարժման երթի ժամանակ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած անկարգությունները լրջորեն անհանգստացրեցին իշխանություններին։ Սակայն նրանց վախեցրեց ոչ թե ցուցարարների հետ ոստիկանության ընդհարման բուն փաստը (իսկ բախումներն ակնհայտորեն հրահրվեցին հենց ոստիկանության ղեկավարության կողմից՝ դեռևս տեր-պետրոսյանական ժամանակներից հայտնի հին ձևաններով), այլ այն, որ ի սկզբանե մտածված ծրագրում ինչ-որ բան այնպես չգնաց։

  • «ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

    2022-06-14 20:05

    Երևանի Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ հունիսի 14-ին, ընթանում է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը:   

  • ԱԼԻԵՎԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է 20-25 ՊԱՏԵՐԱԶՄԻ՞Ն: «ՀՈԳՆԵԼ ՉԿԱ՛»

    2022-06-14 08:18

    «Արտաքին ուժերը ուզում են փայ մտնել Նիկոլի կողմից հայրական տան վաճառքին» «Արարատ Միրզոյանը Հայաստանի մայրաքաղաքում չհամարձակվեց խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, պատկերացնում եք, թե դրսում ինչ է խոսում… Հայ-ադրբեջանական մի քանի ձևաչափ կա այս պահին ընթացող, բայց ոչ մեկում իշխանությունը պարտադիր նախապայման չի դրել մեր գերիների վերադարձն ու մեր երկրի սուվերեն տարածքից ադրբեջանական զինյալների դուրսբերումը»,- փաստեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Երևան կատարած աշխատանքային այցի օրերին։ Գլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը հաստատեց, որ բանակցությունների ընթացքում հայկական կողմը շրջանցում է Հայոց ցեղասպանությունը...