Արմեն ԱՇՈՏՅԱՆԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ․ ԵԹԵ 1991Թ․ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ ԼՈՒԾՎԱԾ ԷՐ, 30 ՏԱՐՎԱ ՊԱՅՔԱՐԸ ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԷՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ փորձում է ինչ–որ դետալ վերցնել իրավիճակից, ուռճացնել որպես սենսացիա և փորձել համոզել, թե ինքը մեղավոր չէ, մեղավոր են նախկին իշխանությունները, այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով մայիսի 25-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանի հայտարարությանը, թե Մադրիդյան սկզբունքներին համաձայնելով այդ ժամանակվա իշխանությունները կասկածի տակ են դրել Արցախի անկախության հանրաքվեի լեգիտիմությունը։