ԲԱՔՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ Է ԴԱՏԵՐԸ ԵՎ ՆՈՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՈՍ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
Ալիևի վերջին պահանջների ցանկը Հայաստանի լիկվիդացիայի ծրագրային փաթեթ է։ Հայաստանը չունի որևէ պատկերացում, թե ինչպես է պետք հակազդել։ Բայց 2025 թ-ի հնարավոր ընթացքը ճիշտ հասկանալու համար պրոցեսին ամբողջական է պետք նայել։ Մինչև այդ Բաքուն հայտարարել էր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործերն ուղարկված են դատական քննության՝ նրանց մեղադրելով պատերազմական և տնտեսական հանցագործությունների և այլնի մեջ։