ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԳ. ՉԵՆ ՊԱՊԱՆՁՎՈՒՄ՝ ԾԱՌԱՅԵԼՈՎ

2021-02-04 21:02

Հայ հասարակության մեջ կրկին զայրույթի պայթյուն է տիրում հերթական իշխանամետ գործչի հերթական սկանդալային հայտարարությունների կապակցությամբ։ Խոսքը, բնականաբար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի ելույթի մասին է՝ «Пограничная ZONA» նախագծի շրջանակներում կայացած առցանց կոնֆերանսում, որից հետո մեկ այլ պատգամավոր՝ Գևորգ Գորգիսյանը «Լուսավոր Հայաստանից», խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին առաջարկեց քննարկել Բեղլոյանին մանդատից զրկելու հարցը «կամ առնվազն սահմանափակելու նրա մասնակցությունը միջազգային կոնֆերանսներին և խորհրդարանական դիվանագիտության միջոցառումներին»։

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. ՎԱՂՎԱ ՄԱՍԻՆ ՄԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԻՆ ԵՆ

    2021-02-04 12:22

    Եր՞բ են սկսելու մենք մեր մասին ճիշտը խոսել։ Դրսի աչքերով` մենք ունենք անմեղսունակ իշխանություն, որը քանդեց երկիրը և շարունակում է կառավարել։ Ունենք ժողովուրդ, որը դեռ չի արձագանքել իր հետ կատարվածին, չի հասկանում, որ հաջորդ պատերազմը հենց այս տարի կարող է լինել։ Ունենք ընդդիմադիր ինչ-որ հարթակ, որն ամբողջությամբ չի պատկերացնում իրականությունը, և ունենք ընտրություններ անցկացնելու գաղափար։

  • ՄԻՆՈՒՍ ԶՐՈ: ՈՎ ԵՎ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ Է ՁԳՏՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏ ԴԱՌՆԱԼ

    2021-02-03 21:48

    Միայն ո՛չ Նիկոլը։ Միայն ո՛չ սրանք։ Ով ուզում է՝ լինի, բայց թող սրանք հեռանան, քանի դեռ վերջնականապես չեն փլուզել ու վաճառել Հայաստանը՝ Արցախից հետո։ Ով էլ գա՝ ավելի վատ չի լինի։ Նման խոսակցություններն այժմ շատ տարածված են Հայաստանում. այն աղետալի վիճակը, որում հայտնվել է պետությունը պատերազմից հետո, կենսագործունեության բոլոր ոլորտների շարունակական փլուզումը, պետական և հասարակական ինստիտուտների սրընթաց դեգրադացիան, վարչական կաթվածահարությունը, անվտանգության, տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտների աղետալի վիճակը պահանջում են անհապաղ ձեռնարկել ամենաարմատական միջոցներ՝ Հայաստանը բառի բուն իմաստով փրկելու համար։

  • ՄԵՂԱՎՈՐՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

    2021-02-03 18:01

    Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննության միջնորդությունն ու կալանավորել ՀՀ զինված ուժերի զենքի մատակարարումներով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին: Որոշումը կայացրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Ավելի վաղ ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ գործարարին ձերբակալել են Պաշտպանության նախարարությանը հին ու ոչ պիտանի հրետանային արկեր մատակարարելու մեղադրանքով: Ինքը՝ Գալստյանն ավելի ուշ մեկնաբանել է քրեական գործը, նշելով, որ այս փուլում ձեռնպահ կմնա մի շարք հանգամանքներ հրապարակայնորեն ներկայացնելուց, քանի որ դրանք պետական գաղտնիք են պարունակում։ Գործարարն ընդգծել է, որ այդ հանգամանքները լույս կսփռեին քրեական գործի հարուցման իրական շարժառիթների վրա, հաղորդում է Sputnik Արմենիան:

  • ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ՇԱՀԵՐԸ

    2021-02-03 17:57

    Ստիպված եմ կրկին անդրադառնալ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարություններին, կապված վերջին Արցախյան պատերազմի հանգամանքների օբյեկտիվ և լիարժեք հետաքննություն իրականցնելու իրենց առաջարկության հետ, քանզի Մարուքյանի հայտարարությունները հստակ քաղաքական խաղի և իրականության աղավաղման տպավորություն են թողնում:

  • ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Ի ՍԿԶԲԱՆԵ ԶՈՒՐԿ ԵՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԻՑ

    2021-02-02 21:14

    Առաջիկայում Հիմնական օրենքի հերթական վերանայումն է Փաշինյանը ճակատագրական նմանություն ունի կորոնավիրուսի հետ. բոլորը սպասում են, թե նա ուր որ է կհեռանա, բայց առաջին ալիքին հաջորդում է երկրորդը, իսկ հիմա արդեն նաև երրորդն է մոտենում:

  • «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԵՍ»-Ը ԿԱՐՈՂ ԵՆ ԲՆԱԿԵՑՆԵԼ... ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐՈՎ

    2021-02-02 18:24

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր ղեկավար է նշանակել։ Այդ պաշտոնը զբաղեցրել է Գարիկ Սարգսյանը։ Կառավարության համապատասխան կարգադրությունը ներկայացված է կառավարական տեղեկատվության կայքէջում։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնից ազատվել է Նարեկ Բաբայանը։ Ավելի վաղ Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ պաշտոնից հեռանալու դիմում է գրել: Գարիկ Սարգսյանը մինչ այդ զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը։ Մարզպետն այդ պաշտոնը ստանձնել էր «թավշե հեղափոխությունից» հետո։ Մինչ այդ նա Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի գյուղապետն էր։

  • Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՆԻԿՈԼՆ ՈՒ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՏՎԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ. ԱՐՑԱԽԻ ՊԲ-Ն ԿԿԱԶՄԱԼՈՒԾՎԻ

    2021-02-02 09:39

    Նիկոլի ժամանակ ինքնարժեքից շեշտակի թանկ գնված զենքերի, երրորդ երկրներ վաճառված զինամթերքի, մեզ բաժին հասած չկրակող զինատեսակների ու այդպես էլ չաշխատած ՕՍԱ-ԱԿԱ-ների մասին խոսել եմ ամիսներ առաջ՝ փաստերով ներկայացնելով, թե ինչպիսի թալան է տեղի ունենում բանակում և հիմա զարմանում եմ, որ դեռ զարմացող կա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

  • «ԼՈՒՍԱՎՈՐ» ՄԱՐՈՒՔՅԱՆԸ ԳՈՒՆԱՓՈԽՎԵԼ Է։ ՀԻՄԱ ՆԱ «ՆԱՏԱՇԱ» Է

    2021-02-01 19:50

    Մենք երբեք արևմտամետ չենք եղել, մենք ելնում ենք Հայաստանի շահերից։ Նման պնդում վերջին շրջանում հաճախ է հնչում «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների շուրթերից, որոնք համառորեն փորձում են ներշնչել հանրությանն այդ միտքը՝ միանգամայն ակնհայտորեն ելնելով կոնյունկտուրայից։ Չէ՞ որ քթի տակ են ամենատարբեր, գուցե նույնիսկ անսպասելի ներքաղաքական զարգացումները։ Եվ հիմա ԼՀ-ի առաջնորդը, որն իրեն տեսնում է բացառապես վարչապետի պաշտոնում, հայտարարում է Սյունիքում ռուսական երկրորդ ռազմակայանի անհրաժեշտության և ՌԴ-ի հետ պայմանագրային բազայի թարմացման մասին։ Իսկապե՞ս։ Ամաչում ենք հարցնել, այդ ո՞ր օրվանից է թունդ արևմտամետ Մարուքյանը փոխել քաղաքական կողմնորոշումը։

  • ԻՆՔՆԱԼՈՒԾԱՐՈՒՄ՝ ԲԱՑ ԱՄՍԱԹՎՈՎ, ՆԻԿՈԼԸ ԿՐԿԻՆ ՀՈՒՅՍԸ ԴՐԵԼ Է «ՊՈՂՈՍՆԵՐԻ» ՎՐԱ

    2021-02-01 10:16

    Մինչ հանրությունը քննարկում է՝ տեղի կունենան արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե դրանք կարժանանան նախորդ տարվա ապրիլին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ճակատագրին, Փաշինյանը, ասում են, ԱԺ պատգամավորներից բաց ամսաթվով դիմումներ է վերցնում մանդատը վայր դնելու մասին: Անհրաժեշտ պահին կմնա նշել միայն ամիս-ամսաթիվը: Լուրեր են շրջում, որ դա խորհրդարանի լուծարման այլընտրանքային տարբերակն է, եթե իշխանությանը չհաջողվի համաձայնության գալ խորհրդարանական ընդդիմության հետ։