ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԻՋԱԴԵՊ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԲԱԺՆՈՒՄ. ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԼՌՈՒՄ ԱՆԱՀԻՏ ՄԱՆԱՍՅԱՆԸ

2024-12-12 08:48

«Մարդու իրավունքների պաշտպանությունը պահանջում է ամենօրյա ջանքեր և հանձնառություն: …Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ կարևորում եմ ոչ միայն մարդկանց համար աշխատանքը, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը։ Հույս ունեմ, որ իմ և աշխատակազմիս ամենօրյա գործունեությունը նպաստում է հասարակության յուրաքանչյուր անդամի իրավունքների պաշտպանությանն ու արժանապատիվ կյանքի իրավունքի երաշխավորմանը»: Ահա այսպիսի գեղեցիկ խոսքերով երեկ՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, հանրությանը դիմեց Անահիտ Մանասյանը, որը զբաղեցնում է Հայաստանի օմբուդսմենի աթոռը, բայց շատ ավելի հայտնի է որպես իշխանության պաշտպան։

  • ՍԻՐԻԱԿԱՆ ԴԱՍԵՐ ԹԱՎՇՅԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

    2024-12-11 11:42

    Սիրիան կոլապսի մեջ է։ Թուրքիան, ԱՄՆ-ն, Իսրայելն ու Սաուդյան Արաբիան փաստացի կտոր-կտոր են անում երկիրը։

  • ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ, ԲԱՅՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԶԱՅՐՈՒՅԹԸ ԿԱՐՈՂ Է ՏԵՂԱԼ ՆԱԵՎ ՆՐԱ ԳԼԽԻՆ

    2024-12-11 10:00

    Փաշինյանն անհետևանք չթողեց իր աներձագ Հրաչյա Հակոբյանին և ՔՊ խմբակցության իր գործընկեր Սիսակ Գաբրիելյանին հասցեագրված մեղադրանքները: Խոսքը, հիշեցնեմ, թմրաբիզնեսի հաշվին հարստանալու մասին էր։ Մանրամասները ներկայացված են «Գոլոս»-ի վերջին հրապարակումներից մեկում: Պատգամավորների պատիվն ու արժանապատվությունը արատավորող լուրեր տարածողի դերում հանդես եկավ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։ Տեղեկություններն արտահոսեցին ԶԼՄ-ներ, աներձագը գանգատվեց Փաշինյանին, վերջինս էլ հրահանգեց Քոչարյանին կա՛մ ապացուցել իր մեղադրանքները, կա՛մ ներողություն խնդրել։

  • ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԸ

    2024-12-10 13:31

    Հանգստյան օրերը հարուստ էին իրադարձություններով: Դեկտեմբերի 7-ին Հայաստանում ոգեկոչեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: Դեկտեմբերի 8-ին վառեցին մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Պետք է արժանին մատուցել Ավինյանին, որ համբերեց մինչև ողբերգության տարելիցի օրն անցնի։ Սկզբունքորեն լույսերը կարող էին վառել նաև նոյեմբերի 8-ին։ Ինչի՞ համար է այդ շտապողականությունը: Որ ժողովուրդը մի լավ պարի՝ տրանսպորտի գնի, անշարժ գույքի հարկի ու այլևայլի հետամանորյա թռիչքից առաջ։

  • ԱՍԱԴԻ ԵՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՒՅՆԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ. Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-12-10 12:27

    Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.  

  • ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է-ԲԱՔՎՈՒՄ ՀՈՐԻՆՈՒՄ ԵՆ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ» ՀԻՄՆԸ

    2024-12-10 09:14

    «Ես համոզված եմ, որ հենց մենք ենք այն կառավարությունը, հենց մենք ենք այն խորհրդարանը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ ահա մենք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում»,- հայտարարեց Փաշինյանը բյուջետային բանավեճի եզրափակիչ փուլի ամբիոնից՝ այդ կերպ նախանշելով ՔՊ-ի նախընտրական քարոզչության գլխավոր թեզը։ Նրա կուսակցությունը ձայներ է խնդրելու Հայաստանի Հանրապետության անվտանգության և զարգացման հաստատուն երաշխիքների խոստման դիմաց։

  • ԱՆՀԱՏՆԵՐՆ ՈՒ ՄԻԼԻՈՆՆԵՐԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ

    2024-12-09 12:18

    Եթե Ասադը հեռանար 2011-ի արաբական դեռևս խաղաղ ընդվզումների ժամանակ, չէր լինի երկիրը քանդած քաղաքացիական պատերազմը, չէին լինի մոտ 600 հազար զոհերը, ավերված քաղաքները, 4-5 մլն փախստականները, 6-7 մլն ներքին տեղահանվածները։

  • ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ

    2024-12-07 16:41

    Եթե ոչ աշխարհը, ապա Հայաստանը փրկելու կոչված մեսիայի կոստյումը վրան քաշած վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հերթական քարոզը բարբառեց: Ակնհայտորեն շփոթում է խորհրդարանի ամբիոնը Գալիլիայի լեռան հետ։

  • ԹՅՈՒՐՔԱԳԵՏ․ ԵԹԵ ԱՅՍ ԱՄԵՆԸ ՃԻՇՏ Է, ՄԻ ՔԱՆԻ ՕՐԻՑ ԿԴԱԴԱՐԻ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ ՍԻՐԻԱ ԱՆՈՒՆՈՎ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

    2024-12-07 13:37

    Ըստ ամերիկյան New York Times պարբերականի անանուն աղբյուրների՝ Իրանը սկսել է Սիրիայից դուրս բերել իր հրամանատարներին և զինվորական անձնակազմը, քանի որ այլևս հնարավոր չի համարում պահպանել նախագահ Ասադի իշխանությունը։ Այս մասին գրում էթյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

  • ՄԻՐԶՈՅԱՆԸ ՀԱՅՏՆԵՑ 15 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՝ «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ՞»

    2024-12-07 08:38

    Երեկ ելույթ ունենալով ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում՝ ՀՀ ԱԳ նախարարի աթոռը զբաղեցնող Միրզոյանը «ուրախալի» լուր հայտնեց. Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են «խաղաղության պայմանագրի» տեքստի 17 հոդվածներից 15-ը։ Նրա խոսքերով, «կամքի առկայության դեպքում կարելի է արագ ավարտել և ստորագրել փաստաթուղթը», և «Հայաստանը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է փակել թշնամանքի էջը Հարավային Կովկասում»: Պատրաստվում են արդյոք գործող իշխանությունները «փակել թշնամանքի էջը», թե Հայաստանի պատմության վերջին էջը, ինչպես զգուշացնում էր Մոնթե Մելքոնյանը Արցախի հանձնման պարագայում, այլ խոսակցության թեմա է։ Տվյալ դեպքում կցանկանայինք ուշադրություն հրավիրել ասվածի մեկ այլ տեսանկյան վրա։