ԱՐԴՇԻՆԲԱՆԿԻ «ՍՏԱՆԴԱՐՏ» ԵՎ «ՍՏԱՆԴԱՐՏ+» ՓԱԹԵԹՆԵՐ` ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄՓՄՁ-ՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արդշինբանկը մշակել է հատուկ «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ՝ ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հաճախորդների համար:
Արդշինբանկը մշակել է հատուկ «Ստանդարտ» և «Ստանդարտ+» փաթեթներ՝ ՀՀ-ում գրանցված անհատ ձեռնարկատեր և իրավաբանական անձ հաճախորդների համար:
Ռուսական ռուբլու թուլացման և հայկական դրամի արժևորման պատճառով գինի արտահանողների վիճակը կտրուկ վատացել է։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի գինեգործության ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։
Ոռոգման համակարգի խնդիրը, ապրանքների իրացման հարցը, արտահանման հետ կապված դժվարությունները, փոխարժեքի տատանումները, վարկերի բարձր տոկոսադրույքները՝ այս ամենը գյուղատնտեսության ոլորտում լուրջ մարտահրավերներ են, որոնց լուծման համար պետությունը քայլեր չի ձեռնարկում, գործնականում ոչ ոք չի զբաղվում ոլորտի խնդիրներով։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալը ինքնասպանություն է. տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կերպ որակեց տնտեսական միությունից դուրս գալու մասին մերձիշխանական շրջանակներից հնչող հայտարարությունները։
Ադրբեջանը, հնարավոր է, չկարողանա իրականացնել մինչև 2027 թվականը Եվրոպա բնական գազի արտահանումը կրկնապատկելու իր հավակնությունները, քանի որ չի կարողացել վաճառքի երկարաժամկետ գործարքներ կնքել, որոնք անհրաժեշտ են նրան նախքան արդյունահանումը մեծացնելու համար միլիարդավոր դոլարներ ներդնելը, հայտնում է Energy Voice-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար։
Հերթական անգամ տարածք կորցնելով՝ ժողովրդագրական սուր խնդիրներ ունեցող Հայաստանը հնարավորություն ստացավ գոնե ինտեգրելու Արցախից բռնի տեղահանված մարդկանց։ Արդեն բոլորի համար պարզ է, որ Լեռնային Ղարաբաղում 120 հազար բնակչությունից լավագույն դեպքում կմնա նվազագույն և էկզոտիկ ազգային փոքրամասնություն՝ մի քանի հազար մարդ, իսկ Հայաստան միանգամից կտեղափոխվի աշխատանքային ռեսուրսների լուրջ զանգված՝ ավելի քան 100 հազար փախստականներ։ Կօգտվի՞ արդյոք կառավարությունը թեկուզ ողբերգական իրադարձությունների բերումով ստեղծված հնարավորությունից...
Ռուսաստանի էներգետիկայի նախարար Շուլգինովը հայտարարել է Ռուսաստանից Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով դեպի Իրան էլեկտրաէներգիա արտահաբելու ծրագրերի մասին: Նախատեսվում է, ըստ Շուլգինովի, դեռևս օգտագործել առկա ենթակռուցվածքները: Այս մասին գրում է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ:
Հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով շուրջ 6 տարի Ամերիաբանկը պահպանում է բացարձակ առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում: 2023-ի 1-ին կիսամյակում Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 23 մլրդ դրամով` շուկայում առաջինը հատելով 200 մլրդ դրամի շեմը և 30.06.2023-ի դրությամբ կազմելով 209,6 մլրդ դրամ: