Կառլեն ԽԱՉԱՏՐՅԱՆ․ ԻՆՉՊԵՍ ԿԱԶԴԵՆ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ
Ռուսաստանում տնտեսական խնդիրներն ու գործազրկության աճը բացասաբար արձագանք են ունենալու նաև Հայաստանի սոցիալ–տնտեսական վիճակի վրա։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում նման կանխատեսում արեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը` խոսելով Հայաստանի տնտեսության վրա հակառուսական պատժամիջոցների հնարավոր ազդեցության մասին։