ՄՈՍԿՎԱՆ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ
«Հրապարակը» գրում է ․ Չնայած դեռ անցած տարեվերջից խոսվում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան այցի մասին, անգամ մոտավոր ժամկետ էր նշվում՝ փետրվարի վերջերին, սակայն օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Մատվիենկոյի այցը նախատեսվում է հունիսի 5-6-ը: Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունն ավելի վաղ նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երևան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։