ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Պենտագոն․ «DEFENDER 23» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՆԵՐԱՌԵԼԸ ՎՐԻՊԱԿ Է ԵՂԵԼ

2023-04-08 15:59

Հայաստանի ընդգրկումը «Defender 23»-ին պարզապես Պենտագոնի մամուլի ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակն էր, «Ամերիկայի ձայն»-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։

  • Սերգեյ ԿՈՊԻՐԿԻՆ. ԿԱՐԵԼԻ Է ԲՈՂՈՔԵԼ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՑ, ԲԱՅՑ ՆՐԱՆՔ ԶՍՊՈՒՄ ԵՆ ԷՍԿԱԼԱՑԻԱՆ ԼՂ-ՈՒՄ

    2023-04-08 09:45

    Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահներից կարելի է բողոքել, բայց Ռուսաստանի ներկայությունը էսկալացիա թույլ չտալու կարևոր գործոն է, Armenia Today-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

  • ԱՂԱՎՆՈ ԳՅՈՒՂՆ ԱՄԲՈՂՋԱՊԵՍ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է

    2023-04-08 09:28

      ԱՄՆ-ում գործող «Ճշտմարտության և արդարության կենտրոն» փաստահավաք կազմակերպությունը արբանյակային պատկերներով փաստագրել է 2023 թվականի հունվարի 13-ից փետրվարի 4-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Աղավնո գյուղի ամբողջական ոչնչացումը:

  • Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՖՈՒՏԲՈԼԻ ԳՆԴԱԿԻ Է ՎԵՐԱԾԵԼ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ. ՀԱՐՎԱԾՆԵՐ ԵՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ Ե՛Վ ՌԴ-ԻՑ, Ե՛Վ ԱՄՆ-ԻՑ

    2023-04-07 16:24

    Երեկ առավոտյան լուր տարածվեց, որ Հայաստանը մասնակցելու է ԱՄՆ գլխավորած ու Ռուսաստանի դեմ ուղղված «Defender 23» զորավարժությանը։ Ներգրավված է լինելու ավելի քան 20 պետություն։ Երեկոյան արդեն հայտնի դարձավ, որ Հայաստանին հանել են զորավարժությանը մասնակցողների ցուցակից։ Այս մասին գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

  • Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ․ ԻՍՐԱՅԵԼՆ ՈՒԶՈՒՄ Է ՍԱԴՐԵԼ ԻՐԱՆԻՆ ԵՎ ՀՐԱՀՐԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ

    2023-04-07 08:11

    Իսրայելն ուզում է սադրել Իրանին և հրահրել տարածաշրջանային պատերազմ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց արաբագետ Արմեն Պետրոսյանը` մեկնաբանելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները։

  • Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԱՐՑԱԽ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋ Է ՔԱՇԵԼ ՆԱԽԱՊԱՅՄԱՆ՝ «ԸՆԴՈՒՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ»

    2023-04-05 19:08

    Միջազգային հանրությունը պետք է հասկանա ադրբեջանական ցանկացած վերահսկողության դեպքում Արցախի ժողովրդի նկատմամբ գոյաբանական վտանգի մակարդակը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

  • Յուն ՖԱՆ․ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴՌՆԵՐՆ ԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ ԿԲԱՑՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

    2023-04-05 14:54

    Չինաստանը և Հայաստանը լավ ընկերներ և լավ գործընկերներ են։ Չինաստանը պատրաստ է ձեռք ձեռքի տված աշխատել Հայաստանի հետ և առաջ շարժվել, ներկայացնել իր զարգացման փորձը՝ ի շահ երկու երկրների և երկու ժողովուրդների: Այս մասին իր հոդվածում, որի մի մասը վերաբերում է հայ– չինական հարաբերություններին, գրել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանը։

  • Արցախի ՄԻՊ․ ԳՐԱՆՑՎԱԾ ԴԵՊՔԸ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԵՂԾ ԵՎ ՇԻՆԾՈՒ ՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՈՂՋ ԷՈՒԹՅՈՒՆԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-04-05 10:46

    Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ մանրամասներ հայտմելով քիչ առաջ տեղի ունեցած միջադեպից, երբ ադրբեջանցիներն արգելել են խաղաղապահներևի ուղեկցությամբ 27 արցախցիների մուտքն Արցախ:  

  • ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ Է, ԲԱՅՑ ԱՐԺԵՔԱՎՈ՞Ր

    2023-04-04 18:25

    ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Ադրբեջանի հետ միջազգային սահմանին Հայաստանի դիտարկվում է որպես տեղերում անվտանգությունը բարձրացնող, տարածաշրջանում խաղաղությանն ու կայունացմանը նպաստող արժեքավոր գործիք։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Ռումինիայի ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում։ Միրզոյանը հաղորդել է, որ ինքը և իր ռումինացի գործընկերը քննարկել են երկկողմ համագործակցության թեմաների լայն շրջանակ։ Արտգործնախարարները ստորագրել են 2023-2024 թվականների համատեղ գործողությունների ծրագիր։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի հայկական կողմում 2022–ի սեպտեմբերին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո ԵՄ դիտորդներ ուղարկելը և ավելի ուշ ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայելը ԵՄ կարևոր ներգրավվածությունն է մեր տարածաշրջանում։ Մենք այն դիտարկում ենք որպես արժեքավոր գործիք՝ տեղում բարձրացնելու մարդկանց անվտանգությունը, նպաստելու տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։ Մենք գնահատում ենք Ռումինիայի արժեքավոր նպաստը ԵՄ համապատասխան քննարկումներում»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը։

  • Արտակ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ ԱՐՑԱԽՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՌԱՋԻՆՆ Է ՄԵԿ ՇՆՉԻ ՀԱՇՎՈՎ ԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ԹՎՈՎ

    2023-04-04 18:23

    Այսօր նշվում է Ականների վերաբերյալ իրազեկման և ականազերծման գործում աջակցության միջազգային օրը։ Արցախի Հանրապետության պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը մի շարք փաստեր է հրապարակել Ադրբեջանի կողմից Արցախում տեղադրված ականների ու հետևանքով արցախցի բազմաթիվ քաղաքացիական անձանց զոհվելու և վիրավորվելու վերաբերյալ: