Ռուսլան ՊՈՒԽՈՎ․ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՓՈԽԵՑ ՈՒԺԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Ղարաբաղյան 44-օրյա պատերազմը, որը սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, շրջադարձային պահ է ոչ միայն դրան մասնակցած Հայաստանի և Ադրբեջանի համար: Այն փոխեց ուժերի քաղաքական և ռազմական հավասարակշռությունը Հարավային Կովկասում, նպաստեց Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային ուժի հետագա աճին, նախանշեց Անդրկովկասում Ռուսաստանի ազդեցության իրական սահմանները և հետխորհրդային տարածքի այս հատվածում ԱՄՆ-ի ու ԵՄ-ի երկրների իրական հետաքրքրության աստիճանը: Անօդաչուների միջոցով Ադրբեջանի կողմից օդային գերակայության ձեռքբերումը ոչ միայն պատերազմի ելքը վճռող հիմնական գործոններից մեկն էր, այլև ռազմական արվեստի զարգացմանն ուղղված քայլ: Այս մասին «Կոմերսանտ»-ում իր հոդվածում գրել է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը: