«ԱՎԵՏՅԱՑ ԼԵՌԸ» ՖԻԼՄ․ ԿԱՐՈ՞Ղ Է ԱՐԴՅՈՔ ԹՈՒՐՔԱՄԵՏ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԻՊԵԼ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱՐԱՐԱՏԻՑ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կարո՞ղ է արդյոք թուրքամետ վեկտորին կողմնորոշված գործող իշխանությունը ստիպել հրաժարվել հայերի խորհրդանիշ Արարատից:
Կարո՞ղ է արդյոք թուրքամետ վեկտորին կողմնորոշված գործող իշխանությունը ստիպել հրաժարվել հայերի խորհրդանիշ Արարատից:
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում պահվում է երկու հուշամատյան` մեկը բոլոր այցելուների, մյուսը` պատվավոր հյուրերի համար։ Sputnik Արմենիան հրապարակում է թուրք քաղաքացիների տարբեր տարիների գրառումները։ Թարգմանությունը կատարվել է թանգարան–ինստիտուտի աջակցությամբ։
Մի քանի շաբաթ առաջ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները հայտարարեցին, որ ավարտել են խաղաղության պայմանագրի տեքստը։ Ու թեև միջազգային դիտորդները շտապեցին ողջունել հայտարարությունը և լայնորեն լուսաբանվեց իբրև բեկում, ավելի խորաթափանց հայացքը ավելի բարդ և տագնապալից պատկեր է բացահայտում, գրում է Modern Diplomacy պարբերականը։
Ռուս քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան խնդրի լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը կորցրել է իր արդիականությունը:
Ապրիլի 17-ին Պրահայում տևական հիվանդությունից հետո 82 տարեկան հասակում մահացել է չեխ հայտնի լրագրող, իրավապաշտպան, գրող և քաղաքական գործիչ Յարոմիր Շտետինան: Այս մասին հաղորդեց Չեխիայի մայրաքաղաքում լույս տեսնող «Օրեր» եվրոպական հայկական ամսագիրը։ Հայկական ոչ մի լրատվական կայք, ոչ մի թերթ չհրապարակեց այն մարդու մահվան ցավալի լուրը, որը 1991 թվականից ի վեր եղել է Արցախի և Հայաստանի ամենահավատարիմ ու նվիրված բարեկամներից մեկը և ավելի քան 30 տարի սատարել ու աջակցել է հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին: Ինչպիսիք որ ժամանակներն ու բարքերն են, այնպիսիք էլ լուրերն են…
Հայաստանն ու Եվրամիությունը մեկ տարի առաջ հայտարարել էին, թե աշխատանքներ են սկսում ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ՝ առանց այլ հստակ մանրամասների։ ՔՊ-ականների և փաշինյանական քարոզիչների կողմից տարածվող այդ ամբողջ տեղեկատվական աղմուկի մեջ ամենակարևորն այն էր, որ Բրյուսելից դրա կապակցությամբ հստակ ընդգծել էին`այդ նոր օրակարգը Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացին չի առնչվում։
Ռուս ռազմական դիտորդ Յուրի Կոտենոկը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հարավային Կովկասի օրակարգի ընթացիկ հարցերը, ինչպես նաև տարածաշրջանում գործընթացների վրա Թուրքիայի և ԱՄՆ-ի ազդեցությունը։
Ի՜նչ գեղեցիկ է քայլում Հպարտ ոչխարը Ուղիղ դեպի սպանդանոց։ Հոկկու Ամերիկյան կողմը Կիևին, Մոսկվային և առաջատար եվրոպական գործընկերներին է ներկայացրել Ուկրաինայում հակամարտության կարգավորման ծրագիր: Դե, կամ ծրագրի ուրվագծեր: Ընդ որում Թրամփի աշխատակազմից նշել են, որ եթե ծրագիրն անընդունելի լինի կողմերի համար, ապա Վաշինգտոնը կարող է պարզապես ձեռքերը լվանալ բանակցային գործընթացից, քանի որ Սպիտակ տունը բազմաթիվ այլ խնդիրներ ունի, բացի ռուս-ուկրաինական հակամարտությանը միջնորդությունից: Ծրագրի մանրամասները, բնականաբար, չեն հրապարակվում, բայց որոշ բաղադրիչներ հայտնի են. հրաժարում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումից, ռազմական գործողությունների ընթացքում ստեղծված իրավիճակի ամրագրում։
«Բաքվում Հայաստանի դեմ ցեղասպանություն «կարելու» շրջանակներում Ադրբեջանում «դատավարությունը» մեկ Խոջալուի դեպքերին է առնչվում, մեկ Գյանջայի օդանավակայանին, ձեռքի հետ էլ 1988 թվականից մեկնարկած արցախյան շարժման ակտիվ դեմքերին են անդրադառնում»,- նշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը (նախքան ընտրվելը՝ Խորխե Մարիո Բերգոլիո), որը մահացել է այսօր, ծնվել է 1936թ. դեկտեմբերի 17-ին Բուենոս Այրեսում, Իտալիայից ներգաղթյալների ընտանիքում։ Ավարտելով միջնակարգ դպրոցը որպես քիմիական տեխնիկ՝ Բերգոլիոն որոշել է դառնալ ճիզվիտ քահանա (հին եկեղեցական միաբանություն, որը զբաղվում էր միսիոներական և քրիստոնեական կրթական գործունեությամբ) և ընդունվել է նովիցիատ 1958թ. 22 տարեկան հասակում: