ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ՓԱՍՏԱԲԱՆ․ 23 OՐ ՏԵՎԱԾ ՀԱՑԱԴՈՒԼԸ ԼՈՒՐՋ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂԵԼ ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ

2025-04-15 19:05

«Հիմա` մարտի 12-ին հացադուլի ավարտից հետո Ռուբենի վիճակը կայուն է։ 23 oր տևած հացադուլը լուրջ ազդեցություն է թողել նրա առողջության վրա»,-այս մասին «Նովայա Գազետա» պարբերականին հատնել է Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը։ «Նովայա Գազետա» պարբերականում Ազա Բաբայանի ծավալուն հոդվածն է հրապարակվել Բաքվում պահվող ամենահայտնի հայ գերու՝ Ռուբեն Վարդանյանի մասին, որի նկատմամբ «դատավարությունը» շարունակվում է, և այսօր հերթական նիստն է: Հոդվածում հրապարակված է նաև Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերի կարճ հարցազրույցը, որը թարգմանաբար ներկայացվում է ստորև.

  • Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ․ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՅՏՆՎԵԼ Է ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՔՑԱՆՈՒՄ

    2025-04-15 09:22

    Առանց միջնորդների բանակցություններում Հայաստանն այս պահին հայտնվել է թուրք-ադրբեջանական աքցանում. Sputnik Արմենիայի հետ զրույցում կարծիք է հայտնել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով Անթալիայի դիվանագիտական համաժողովում Միրզոյանի հանդիպումներն ու հայտարարությունները։

  • ԳԵՐԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՔ ՉԿԱՐ ՖՈՐՈՒՄՈՒՄ. ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ` ՄԻՐԶՈՅԱՆ-ԲԱՅՐԱՄՈՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

    2025-04-14 17:38

    ՀՀ Սահմանադրության փոփոխությունն ուղղակի նախապայման է այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի` Թուրքիայում կայացած երկխոսությանը։

  • ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆՑԵԼ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՆ

    2025-04-14 14:24

    Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցման ֆոնին հայ իրավապաշտպանները դիմել են Հայաստանի ԱԳՆ՝ առաջարկելով Շվեյցարիային վստահել Բաքվում պահվող հայ գերիների հյուպատոսական պաշտպանության իրավունքը։ Այս քայլը կարող է կարևոր մեխանիզմ դառնալ իրավական և հումանիտար աջակցության համար՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում։

  • Սամվել ԿԱՐԱՊԵՏՅԱՆ․ ԵԱՏՄ-ԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ԵՎ ԴԵՊԻ ԵՄ ՇՐՋՎԵԼԸ ԼՈՒՐՋ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ

    2025-04-14 08:17

    ԵԱՏՄ-ից դուրս գալը և դեպի Եվրամիություն կողմնորոշվելու փորձերը կարող են Հայաստանի համար լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ։ Ինչպես հայտնում է «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը, այս մասին Մոսկվայում կայացած Հայ գործարարների ասոցիացիայի (ՀԳԱ) կազմակերպած բիզնես ֆորումի ժամանակ հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը։

  • Սերգեյ ՄԵԼՔՈՆՅԱՆ. ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՈՐԱԿ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ

    2025-04-14 08:07

    Ապրիլի 10-ին ավարտվեցին հայ-իրանական համատեղ երկօրյա զորավարժությունները։ Դրանք նախատեսում էին սահմանային անցակետերի վրա հիպոթետիկ ահաբեկչական խմբավորումների հարձակումները չեզոքացնելու գործողություններ։ Զորավարժությունների հիմնական նպատակը սահմանային անվտանգության ամրապնդումն է։

  • Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ․ 5000 ՀԱՅ ՏՂԱՅԻ ՄԱՀԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԵՐԿՐՈՒՄ ՖՈՐՈՒՄԻ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ, ԻՆՔՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-04-12 15:53

    Իշխանությունը խոստումներ է տվել՝ մեզ շեղելու համար։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։  

  • ԿԵՂԾ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՏ. ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԸ` ՎԱՏԻԿԱՆԻ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ

    2025-04-12 11:47

    Երուսաղեմի Հայ առաքելական պատրիարքարանը խստորեն դատապարտել է Վատիկանում անցկացված «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» միջոցառումը և այն որակել որպես կեղծ պատմագրության ակտ։

  • ԵՐԲ ՀՀ-Ն ԼՈՒԾԱՐԻ ԵԱՀԿ ՄԽ-Ն, ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՃԱՆԱՉԻ «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿԻՊՐՈՍԻ» ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ

    2025-04-11 18:31

    Փակելով Արցախի թեման՝ շնորհիվ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների, Ադրբեջանը արդեն գրեթե բաց ձևով աջակցում է Կիպրոսի գրավված հատվածներում ստեղծված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» միջազգային ճանաչմանը։

  • «ՈՉ ԴՐԱԽՏ» ՄՏՆԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր

    2025-04-11 08:11

    Հայաստանի և Եվրամիության միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը կարող է տևել 4-5 տարի: Այս մասին հայտնել է ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։ Նա հիշեցրել է, որ 2024 թվականի դեկտեմբերին Երևանում պաշտոնապես մեկնարկել են վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները։ Ակնկալվում է, որ հունիսին ԵՄ-ն Հայաստանին կներկայացնի գործողությունների ծրագիրը։ Դրանից հետո երկիրը պետք է կատարի մի շարք պարտավորություններ և ամենամյա հաշվետվություններ ներկայացնի ձեռք բերված առաջընթացի մասին: «Իմ նշած ժամկետները հարաբերական են նաև այս առումով, քանի որ մեր առջև տարբեր խնդիրներ են, միայն կենսաչափական համակարգի ներդրումը չէ։ Օրինակ, կարող են պահանջել նվազեցնել ԵՄ երկրներում ապաստան հայցող քաղաքացիների թիվը, որոնք 2023 թվականին ավելի քան 5 հազար էին, իսկ 2024 թվականին՝ ավելի քան 6 հազար։ Մենք պետք է փոխենք մարդկանց մտածելակերպն ու միգրացիոն վարքը»,- պարզաբանեց Դավթյանը։