ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն

2024-05-03 19:52

«Հայաքվե» նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում գլխավոր դատախազության շենքի դիմաց:

  • Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները

    2024-05-03 19:52

    Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները: Freedom House-ը չունի այդ տվյալը, որովհետև օպերատիվ ստուգման գործընթացում է գտնվում նշված հրապարակումը, գործը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում, ստուգվում են բոլոր անհրաժեշտ տվյալներն ու փոխանցումները:

  • ՊՆ-ն հայտնել է Կիրանցում պայթեցման աշխատանքներ իրականացնելու մասին

    2024-05-03 19:51

    ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ Տավուշի մարզի սահմանամերձ Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս ընկած տարածքում ականազերծման աշխատանքների շրջանակում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ։

  • Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը

    2024-05-03 19:51

    Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԻԻՀ Իսլամական մշակույթի և հաղորդակցության կազմակերպության ղեկավար Մոհամմադ Մեհդի Իմանիփուրի գլխավորած պատվիրակությանը։

  • Միջազգային կառույցները պետք է գնահատական տան ՀՀ-ում ընթացող պրոցեսներին. հայտարարություն

    2024-05-03 19:50

    ՀՀ–ում պետք է ապահովել դատական իշխանության անկախությունը և անաչառությունը։ Այս մասին հայտարարություն են տարածել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները` կոչ անելով ՀՀ–ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, ԵԽԽՎ–ին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին` պատշաճ գնահատական տալ ՀՀ–ում ընթացող պրոցեսներին և իրենց մանդատի շրջանակներում ձեռնարկել համապատասխան քայլեր։

  • «Հուսով եմ՝ պատասխանելու ուժ կգտնեն»․ Զախարովան՝ ԱԺ նախագահի հայտարարությունների մասին

    2024-05-03 18:34

    Ռուսաստանը սպասում է, որ հայ գործընկերները կպատասխանեն ռուս խորհրդարանականների նամակին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

  • Տեղ գյուղի մոտ 2023 թվականին Ադրբեջանի ԶՈւ առաջխաղացման հետ կապված քրեական գործը կարճվել է

    2024-05-03 18:31

    ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական զինուժի առաջխաղացումից հետո նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

  • ՌԴ ԱԳՆ․ Հայաստանը պետք է ՀԱՊԿ շրջանակներում պարտավորություններ կրի

    2024-05-03 18:30

    Հարցը, կարող է արդյոք կամ չհեռանալ կամ դուրս գալ (Հայաստանը ՀԱՊԿ-ից-խմբ.), պետք է հասցեագրվի պաշտոնական Երևանին։ Մենք շարունակում ենք կասկածի տակ չդնել մեր հայ գործընկերների ինքնիշխան իրավունքը՝ ինքնուրույն որոշել իրենց արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ Կազմակերպությունում հետագա աշխատանքի համատեքստում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

  • Ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը

    2024-05-03 18:30

    Ադրբեջանում պահվող գերիների և ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը: Այդ մասին այսօր՝ մայիսի 3-ին, Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազության՝ 2023 թվականի գործունեության մասին հաղորդման շրջանակում հետաքրքրվեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ խոսքն ուղղելով Աննա Վարդապետյանին:

  • ՄԻՊ․ Ինչու՞ ենք միայն Կիրանցի դպրոցի մասին խոսում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2024-05-03 18:29

    Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ ուժի գործադրմամբ, և այս հանգամանքին իրավասու մարմինները պետք է բավարար ուշադրություն դարձնեն նաև հետագայում: Այս մասին, այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով Տավուշում ոստիկանության գործողություններին, անչափահասներին բերման ենթարկելուն: