ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Gallup․ Հայաստանում հարցվածների 60%-ը ճիշտ է համարում մայիսի 9-ին Փաշինյանի Մոսկվա գնալը

2025-05-06 14:14

Հայաստանում հարցված քաղաքացիների ավելի քան 88 տոկոսը համարում է, որ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը, կարևոր և տոնական օր է։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը։