Փոխանակում ՆԱՏՕ-ի հետ. Զելենսկին իր հրաժարականի հնարավոր պայմանի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե Ուկրաինան դառնա ՆԱՏՕ-ի անդամ և պատերազմն ավարտվի։ Այդ դեպքում նա իր առաքելությունը կհամարի կատարված։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով բրիտանացի լրագրողների հետ պետության ղեկավարի հարցազրույցի հեռարձակմանը։