Բաքվի կիրառած ֆոսֆորային զենքի և ՀՀ-ում բռնկված հրդեհների կապը չի ուսումնասիրվել
Հայաստանի իշխանությունը չի ուսումնասիրել երկրի սահմանների մոտ բռնկված հրդեհների ու Ադրբեջանի կողմից կիրառված ֆոսֆորային զենքի ազդեցության պատճառահետևանքային կապը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։