Մակրոնը Ուկրաինայի իրավիճակի շուրջ եվրոպական առաջնորդների հանդիպում կանցկացնի
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը եվրոպացի առաջնորդների հանդիպում կանցկացնի՝ քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը, կիրակի օրը France Inter ռադիոյին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։